Եվրամիությունը չի ընդունել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և պատժամիջոցների ցանկ է պատրաստում
Եվրամիությունը չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների՝ իշխանություննեի հայտարարած արդյունքները:РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բելառուսի հարցով հրավիրված արտահերթ գագաթնաժողովի ավարտին:
Բացի այդ, Բրյուսելը պատժամիջոցներ կսահմանի «երկրում տեղի ունեցող բռնության և ընտրություններում կեղծարարությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ», և չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Միշելը Մինսկին կոչ է արել ոչ բռնի ելք գտնել ստեղծված ճգնաժամից և վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է «ուղեկցել իշխանության խաղաղ անցումը»:
Հայտարարվել է նաև «բելառուս ժողովրդի համար» 53 մլն եվրոյի հատկացման մասին:
Նմանօրինակ հայտարարությամբ գագաթնաժողովի ավարտին հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ «Բելառուսն ինքնուրույն պետք է գտնի իր ուղին, և դա պետք է տեղի ունենա երկրի ներսում երկխոսության արդյունքում»:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույց անցկացնել իր հետ:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում երկրի խոշոր քաղաքներում: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսը:
Եվրամիությունը չի ընդունել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և պատժամիջոցների ցանկ է պատրաստում
Եվրամիությունը չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների՝ իշխանություննեի հայտարարած արդյունքները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բելառուսի հարցով հրավիրված արտահերթ գագաթնաժողովի ավարտին: