Ազատ տնտեսական գոտիներ, թե՞ մի քանի հոգու համար նպաստավոր օազիսներ
Այսօր խորհրդարանը սկսել է քննարկել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը: ՀՀ կառավարության հիմնավորմամբ` օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել բարենպաստ իրավական դաշտ ազատ տնտեսական գոտիների գործունեության իրականացման համար և «Ազատտնտեսականգոտիներիմասին» ՀՀօրենքինախագծիընդունումըկնպաստի «Զվարթնոց» օդանավակայանիհարակիցտարածքում, Գյումրիքաղաքում և «Մարս» ՓԲընկերությանտարածքումազատտնտեսականգոտիներիստեղծմանհամարբարենպաստօրենսդրականհիմքիապահովմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ողջունել է այս օրինագիծը և հայտարարել, որ դրան սպասում էր դեռ 2000թ.-ին, երբ երկրաշարժից հետո առաջացած վերքը պետք էր բուժել նաև նմանատիպ քայլեով:
-Պետք չէ քննադատել: Պետք է ողջունել, օգնել և հարստացնել,-ասել է Ս. Բալասանյանը
Փոխարենը մեկ այլ ԲՀԿ-ական, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը թեև ասել է, որ կողմ է գաղափարին, սակայն հայտարարել է, որ այս օրինագծով կառավարությունը ուզում է մի երկուսին լավություն անել, իսկ օրինագծի հիմնավորումն էլ գրված է թռուցիկ, ոչ գրագետ ու արագ:
-Օրինագիծը շատ ուղղորդված մեկ-երկու կազմակերպության համար է: Սա տնտեսական ազատ գոտիների համար օրենք չէ, իմ կարծիքով,-ընդգծել է Վ. Բոստանջյանը,-այստեղ զետեղված է անորոշությունների մի ամբողջ գամմա, որի պարագայում ցանկացած, մինչև անգամ մեծ համարձակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը, կարող է պատահի, որ չօգտվի այպես կոչված այս արտոնություններից:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն էլ նշել է, որ այնքան էլ միանշանակ չեն այն օգուտները, որ սպասվում են այս նախագծից: Նա հիշեցրել է, որԵվրամիությունն արդեն իսկ հրաժարվում է ազատ տնտեսական գոտիներից, քանի որ հասկացել է` միասնական տնտեսական հարաբերությունները շատ ավելի արդյունավետ են, քան առանձին տնտեսական օազիսների ստեղծումը:
-Եթե մի քանի տնտեսվարող աշխատելու են ազատ տնտեսական գոտում, ապա ի՞նչ գոտում են աշխատելու այլ տնտեսվարողները, որոնք չունենալով այդ բարյացակամությունը կառավարության կողմից, ստիպված են աշխատել ընդհանուր տնտեսական դաշտում` ընդհանրու հարկային և մաքսային պրեսինգի պայմաններում: Ես կարծում եմ, որ ունենալով փոքր երկիր, մենք կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ ամբողջ երկիրը դարձնել նպաստավոր գործարարությամբ զբաղվելու համար: Այս օրենքը շատ շրջանակային է և ընդհանուր,-ասել է Ա. Նռանյանը:
Նա նաև հավելել է, որ հարկային արտոնությունները պետք է լինեն ոլորտային և տարածվեն այդ ոլորտում աշխատող բոլո’ր ձեռնարկությունների վրա, այլ ոչ թե միայն նրանց, որոնք լեզու են գտել ՀՀ կառավարության հետ:
Ազատ տնտեսական գոտիներ, թե՞ մի քանի հոգու համար նպաստավոր օազիսներ
Այսօր խորհրդարանը սկսել է քննարկել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագիծը: ՀՀ կառավարության հիմնավորմամբ` օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել բարենպաստ իրավական դաշտ ազատ տնտեսական գոտիների գործունեության իրականացման համար և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում, Գյումրի քաղաքում և «Մարս» ՓԲ ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար բարենպաստ օրենսդրական հիմքի ապահովմանը:

7or.am