Մահերն ավելի քիչ կլինեին, եթե ամենասկզբից ռազմավարական մոտեցում լիներ. Էդուարդ Հովհաննիսյան (տեսանյութ)
Ռազմավարական մոտեցում չկար, հիմնականում հարցը դրված էր հիվանդաբուժության վրա, իսկ կանխարգելում որպես առանձին մեծ բլոկ, որն առողջապահական համակարգի պարտականությունն է, այս համաճարակի դեպքում պրակտիկորեն չի իրականացվել:Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համավարակի դեմ պայքարին և ստեղծված իրավիճակին. «Ամենակարևորը, ինչի մասին միջազգային բոլոր փորձագետները, ուղեցույցները, մեր գիտելիքներն ու ամեն ինչ խոսում են, այն է, որ պետք է շատ հետազոտել, շուտ հայտնաբերել, շուտ մեկուսացնել և կտրել համաճարակաբանական շղթաները, հայտնաբերել և հետազոտել կոնտակտավորներին, ինչը մենք չենք իրականացրել»:
Ինչ վերաբերում մահվան դեպքերին, և հարցին որ առողջապահության նախարարությունը մահվան հիմնական դեպքերը վերագրել է այլ ուղեկցող հիվանդություններին, բայց նոր է կորոնավիրուսի պատճառով մահացածների համար դիահերձարան վերազինել, ապա մինչև հիմա առանց դիահերձման ինչպե՞ս հնարավոր էր պարզել, թե կոնկրետ ինչից է մահվան դեպք գրանցվել, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. «Արդյոք դիահերձարանի համար պահանջում էր կես տարի, որպեսզի մենք դիահերձարան պատրաստեինք: Կարծես էս մեկ շաբաթն աղմուկ բարձրացավ դիահերձարանի շուրջ և միայն նոր ունենք վերանորոգված դիահերձարան»:
Մահերն ավելի քիչ կլինեին, եթե ամենասկզբից ռազմավարական մոտեցում լիներ. Էդուարդ Հովհաննիսյան (տեսանյութ)
Ռազմավարական մոտեցում չկար, հիմնականում հարցը դրված էր հիվանդաբուժության վրա, իսկ կանխարգելում որպես առանձին մեծ բլոկ, որն առողջապահական համակարգի պարտականությունն է, այս համաճարակի դեպքում պրակտիկորեն չի իրականացվել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համավարակի դեմ պայքարին և ստեղծված իրավիճակին. «Ամենակարևորը, ինչի մասին միջազգային բոլոր փորձագետները, ուղեցույցները, մեր գիտելիքներն ու ամեն ինչ խոսում են, այն է, որ պետք է շատ հետազոտել, շուտ հայտնաբերել, շուտ մեկուսացնել և կտրել համաճարակաբանական շղթաները, հայտնաբերել և հետազոտել կոնտակտավորներին, ինչը մենք չենք իրականացրել»: