Աշխարհ

19.08.2020 20:40


Թուրքիայի քաղաքներից մեկում հակահամաճարակային կանոնները խախտելու համար 1 օրում 2.468 քաղաքացի է տուգանվել

Թուրքիայի քաղաքներից մեկում հակահամաճարակային կանոնները խախտելու համար 1 օրում 2.468 քաղաքացի է տուգանվել

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները խախտելու պատճառով մոտ 3000 քաղաքացի է տուգանվել։

Միայն մեկ օրվա ընթացքում դիմակ չկրելու, կամ պատշաճ կերպով չկրելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով 2.468 քաղաքացի ենթարկվել է վարչական տուգանքի։

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել նաև մոտ 365 աշխատավայրերում, որտեղ խախտումներ չեն հայտնաբերվել։

Գազիանթեփում ամեն օր շուրջ 3000 քաղաքացի է տուգանվում հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը