«Այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում». Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու անկարգությունները, գրում է belta.by գործակալությունը։
«Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուսին ուղղելու մասին։ Մենք տեսնում ենք այդ ամենը»,-Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:
«Իհարկե, չենք կարող այստեղ մուտք գործող բոլոր միջոցներին հետևել, քանի որ առձեռն շատ գումարներ են փոխանցվում։ Սակայն տեղյակ ենք այդ մասին, և մեր ուշադրությունն այդ հարցին ենք սևեռում»,-հավելել է Լուկաշենկոն։
Նա կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում են քննարկել իրավիճակը Բելառուսում, նախևառաջ ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին:
«Ինձ թվում է, որ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,-ասել է Բելառուսի նախագահը:
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ Բազմաթիվ արևմտյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:

Աղբյուրը՝ tert.am