Լրահոս

12.04.2011 13:23


Ստեփան Սաֆարյան. «Րաֆֆի Հոնհաննիսյանը ռադիկալացրեց քաղաքական դաշտի տիրույթը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, թե այն, ինչ կատարվում է, շատ վատ է, քանի որ այդ վիճակները երկար են տևում։ Նա կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն։

Ապրիլի 8–ի ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանատվություն ստանձնեց ՀԱԿ–ի թերթերով «Ժառանգության» ու ՀԱԿ–ի մեջ չմտնող մյուս ուժերի դեմ իրականացվող արշավի համար,–ասել է Ս. Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ այդ ելույթում նշվում էր, որ ՀԱԿ–ից դուրս գտնվող բոլոր ուժերը ՀԱԿ–ին խանգարում են իրականացնել իր առջև դրած նպատակները։

Փետրվարի 28–ի Րաֆֆի Հովհաննիսյանի քայլով ռադիկալացվեց տիրույթի կենտրոնական հատվածը։ Լևոն Տեր–Պետրոսյանը, մտնելով մի դաշտ, որն արդեն ռադիկալացված է, ցանկանում է այդ տիրույթը դարձնել ավելի լիբերալ, այսինքն՝ ավելի մեղմ հռետորաբանություն իշխանության հետ,–ընդգծել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը