Աշխարհ

19.08.2020 12:46


Կիևում հայի են ձերբակալել, որը հայտնել է ԱՄՆ և Թուրքիայի դեսապանատների «ականապատման» մասին

Կիևում հայի են ձերբակալել, որը հայտնել է ԱՄՆ և Թուրքիայի դեսապանատների «ականապատման» մասին

Կիևում իրավապահները ձերբակալել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու, որը կասկածվում է Ուկրաինայում ԱՄՆ և Թուրքիայի դեսպանատների «ականապատման» մեջ, հայտնում է Gordonua-ն՝ վկայակոչելով Կիևի դատախազության մամուլի ծառայությանը։

Քննության տվյալներով՝ տղամարդն օգոստոսի 1-ին զանգահարել է ոստիկանություն և հայտարարել 2 դեսպանատների ականապատման մասին։ Ստուգելուց հետո իրավապահներն այնտեղ պայթյունավտանգ առարկաներ չեն գտել։

Տղամարդուն ձերբակալել են։ Նրան հայտնել են Քրեական օրենսգրքի 259 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարման մեջ կասկածվելու մասին (քաղաքացիների անվտանգության սպառնալիքի մասին ակնհայտ սուտ տեղեկությունը)։ Հոդվածով նախատեսված է մինչև 6 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը