Շարմազանով. «Առնվազն տարակուսանք է հարուցում ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում աղաղակող հակասությունների առկայությունը»
Մեր խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված Հայաստանում մարդու իրավունքների զեկույցի Ղարաբաղին վերաբերող մասը ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը նշեց, որ առնվազն տարակուսանք է հարուցում զեկույցում աղաղակող հակասությունների առկայությունը փաստաթղթում:
Հանրապետական պատգամավորի խոսքով, այդ փաստաթղթում գրված դրույթները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարություններին, ովքեր բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա: