Տիխանովսկայան դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին՝ կոչ անելով չճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները (տեսանյութ)
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Եվրոպական խորհրդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
«Մարդիկ, որոնք դուրս էին եկել Բելառուսի քաղաքներում իրենց ձայնը պաշտպանելու, դաժան ծեծի են ենթարկվել, զրկվել են ազատությունից և խոշտանգվել են այն ռեժիմի կողմից, որը ջղաձգորեն կառչում է իշխանությունից: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, առնվազն երկու մարդ է զոհվել։ Դա տեղի է ունենում հենց հիմա Եվրոպայի կենտրոնում»,-ասել է գործիչը։
Նրա խոսքով՝ երկրի Ազգային համակարգող խորհուրդը կհայտարարի նախագահի արդար և ժողովրդավարական ընտրություններ՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ:
Ավելի վաղ Բելառուսի ընդդիմությունը հրապարակել էր, այսպես կոչված, իշխանության փոխանցման հարցով համակարգող խորհրդի նախնական կազմը: Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Նրանց թվում են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ինչպես նաև Տիխանովսկայայի և մյուս ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի անդամները, մի շարք լրագրողներ, գործարարներ և հասարակական գործիչներ:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:
Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։

Աղբյուրը՝ tert.am