Լրահոս

12.04.2011 12:59


Ճապոնիայի իշխանությունները առավելագույնի են հասցրել ԱԷԿ–ի վտանգավորության մակարդակը

Ճապոնիայի իշխանությունները  երկրաշարժից և ցունամիից տուժած «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ի վտանգավորության մակարդակը ներկա հինգից հասցրել են մինչև առավելագույն յոթի։ Դա նույնն է, ինչ  Չեռնոբիլի ԱԷԿ–ի 1986թ. վթարի մակարդակը։

Նաև, ըստ վերջին տվյալների, Ճապոնիայի հյուսիս–արևելքում նորից երկրաշարժ է գրանցվել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն՝ հղում անելով երկրի իշխանությունների հաղորդագրությանը։  Հիշեցնենք, որ այսօր 6,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել ճապոնական ամենաբնակեցված Հոնսյու կղզու արևելյան ափամերձ շրջանում (http://7or.am/archives/48135):

Այս խորագրի վերջին նյութերը