Լրահոս

12.04.2011 12:54


ՀՀԿ փոխնախագահ. «Միասնական ցուցակի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ չկա»

ՀՀԿ փոխնախագահ. «Միասնական ցուցակի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ չկա»

Օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չէր բացառել, որ ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել կոալիցիայի հետ միասնական ցուցակով:

Մեկնաբանելով կոալիցիոն միասնական ցուցակով ընտրություններին հանդես գալը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «7օր»-ին ասել է, որ առանձին կամ միասնական մասնակցելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ չկա.

-Ամեն դեպքում առանձին էլ գնան, թե ցուցակով` կոալիցիան միասնական է: Մենք ՕԵԿ-ի հետ կոալիցիայի մեջ ենք և խնդիր չեմ տեսնում։

Անդրադառնալով միասնական ցուցակի պարագայում «հին ՀՀԿ-ականների» ցուցակից դուրս մնալու վերաբերյալ մտավախությանը Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

-Այսօրվա ցուցակում էլ կան մարդիկ, որ ՀՀԿ անդամ չեն, պարզապես մեր խմբակցության անդամ են, պարզապես մեր ցուցակով են առաջադրվել: Այդտեղ չեմ տեսնում որևէ… պարզապես այնպես չլինի, որ կողքից մտնողներն ավելի շատ լինեն, քան Հանրապետականը: Այդ դեպքում խնդիր կլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը