Լրահոս

12.04.2011 12:44


ԱԺ–ն ընդունեց ռուսական ռազմաբազաների մասին արձանագրությունը

ԱԺ–ն ընդունեց ռուսական ռազմաբազաների մասին արձանագրությունը

Ազգային ժողովն այսօր 80 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը:

Հիշեցնենք, որ 1995թ. մարտի 16-ին ստորագրված պայմանագրում անցած տարի կատարված փոփոխություններով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Արձանագրությամբ նաև նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Արձանագրության մեկ այլ փոփոխությամբ՝ նախատեսվում է երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի:

Այս խորագրի վերջին նյութերը