Բելառուսում թատրոնի դերասաններն ու լրագրողները զանգվածային կերպով աշխատանքից հեռացման դիմումներ են ներկայացնում (լուսանկար, տեսանյութ)
Բելառուսի մշակույթի նախարար Յուրի Բոնդարն այսօր Յանկա Կուպալայի անվան թատրոն է ժամանել, որի աշխատակիցները նրան աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել՝ պահանջելով պաշտոնանկ արված նախկին տնօրեն Պավել Լատուշկոյի վերադարձը, գրում է tut.by կայքը։
Լրատվամիջոցի համաձայն՝ թատրոնի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց պահանջը չկատարելու և տնօրենին չվերադարձնելու դեպքում նախարարը հրաժարական ներկայացնելու համար մինչև օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10-ը ժամանակ ունի։
Հայտնի է նաև, որ Բելառուսի տեղեկատվության նախարարությունը պետական «Զվյազդա» թերթի գլխավոր խմբագիր Պավել Սուխոռուկովին է աշխատանքից հեռացրել, ինչից հետո հրատարակության ամբողջ անձնակազմը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Թերթի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ լրագրողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի մասին ճշմարտությունը գրել։ Նշվում է, որ ավելի ուշ թերթի աշխատակիցներին է այցելել տեղեկատվության նախարար Իգոր Լուցկիյը։

Աղբյուրը՝ tert.am