Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել (տեսանյութ)
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել:
Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:
Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:
«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ»,-ահազանգել է լեռնագնացը:
Թեմային արձագանքել է նաև թուրքական «Sabah» թերթի լրագրողներից Մեվլևութ Թեզելը:
Նա իր սյունակում մասնավորապես գրել է.
«Նրանց, որոնք տոներին պիկնիկային գոտիներում աղբ են թափում, սովորաբար «տգետ, անկիրթ» են անվանում: Աղրը (Արարատ) լեռը բարձրացողներն էլ կրթված լեռնագնացներ են»:

Աղբյուրը՝ ermenihaber.am