Աշխարհ

18.08.2020 18:35


Կիմ Չեն Ընը տանը շուն պահելը հակաօրինական է անվանել՝ կարգադրելով առգրավել դրանց. չի բացառվում, որ կենդանիներն օգտագործվելու են երկրում պարենի պակասը լրացնելու համար. Daily Mail

Կիմ Չեն Ընը տանը շուն պահելը հակաօրինական է անվանել՝ կարգադրելով առգրավել դրանց. չի բացառվում, որ կենդանիներն օգտագործվելու են երկրում պարենի պակասը լրացնելու համար. Daily Mail

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ տան պայմաններում շուն պահելը կապիտալիստական ճոխության խորհրդանիշ է, և կարգադրել է, որպեսզի մայրաքաղաք Փհենյանում ընտանի բոլոր շներին հավաքեն:

Մինչդեռ կենդանիների տերերը մտավախություն ունեն, որ իրենց չորեքթաթ բարեկամներն իրականում օգտագործվելու են երկրում պարենի պակասը լրացնելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այժմ երկրում շուն պահելը հակաօրինական է, քանի որ դա դիտարկվում է որպես բուրժուական գաղափարախոսության մաս:

Դրանից հետո իշխանությունները պարզել են այն հասցեները, որտեղ ընտանի շներ կան, ու տերերին ստիպում են հանձնել կենդանիներին կամ էլ ուժով առգրավում են: Այս մասին առաջինը տեղեկացրել է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը:

Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայում շան միսը շարունակում է նրբուտեստ համարվել, քանի որ մարդիկ հավատացած են, որ այն ուտողին էներգիայով է ապահովում:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հյուսիսային Կորեայի 25,5 մլն բնակչության 60 տոկոսը սննդի պակաս ունի. իրավիճակն է՛լ ավելի են բարդացնում միջազգային տնտեսական պատժամիջոցները, տարերային աղետները:

Աղբյուրը՝ tert.am

Dog meat, pictured in South Korea, has long been considered a delicacy on the Korean Peninsula, although the tradition of eating dogs is gradually fading out in South Korea

It has been reported that authorities are identifying houses with pet dogs and are forcing owners to give them up or are forcefully confiscating them. Pictured dogs locked in cages in South Korean meat farm

An estimated 1 million dogs are reared on farms to be consumed every year in the South. Pictured, a South Korean farmer eats dog meat during a counter-rally against animal rights activists against the meat trade

Այս խորագրի վերջին նյութերը