Աշխարհ

18.08.2020 11:47


Բեյրութի նավահանգստում հողի հետազոտումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել

Բեյրութի նավահանգստում հողի հետազոտումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել

Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց Է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:

«Նավահանգստից վերցված հողի տարրալուծումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին՝ Պայթյունի ալիքից ոչնչացել և վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթևան:

Զոհվել Է 178 մարդ, տուժել՝ շուրջ 6 հազարը, տասնյակները համարվում են անհայտ կորածներ: Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի 12-ից մինչև0 15 միլիարդ դոլար:

Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ քննիչներն առայժմ չեն կարողացել պարզել պայթյունի պատճառը և շարունակում են քննարկել տեղի ունեցածի բոլոր վարկածները: Նա հավելել Է, որ Լիբանանին անհրաժեշտ Է ստանալ արբանյակների նկարահանումը, որոշելու համար թե պայթյունի պատճառը կարող Էր արդյոք լինել հրթիռը:

Այս խորագրի վերջին նյութերը