Աշխարհ

18.08.2020 21:25


Մարդու մոտ կարող է կրկին կորոնավիրուս հայտնաբերվել նրա առաջին վարակումից երկու-երեք ամիս անց. բժիշկ-իմունաբան

Մարդու մոտ կարող է կրկին կորոնավիրուս հայտնաբերվել նրա առաջին վարակումից երկու-երեք ամիս անց. բժիշկ-իմունաբան

Մարդու մոտ կարող է կրկին կորոնավիրուս հայտնաբերվել նրա առաջին վարակումից երկու-երեք ամիս անց, հայտնում է iz.ru կայքը՝ հղում տալով բժիշկ-իմունաբան Նիկոլայ Կրյուչկովին։

Նրա խոսքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, թե որքան երկար է վիրուսի հակամարմինների բարձր մակարդակը պահպանվում մարդու օրգանիզմում։ Նշվում է, որ մի շարք հիվանդների մոտ դրանց քանակությունը հիվանդության հաղթահարումից հետո շատ կարճ ժամանակում է նվազում։

«Անցնում է 2-3 ամիս, և հակամարմինների մակարդակը շատ է նվազում։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի հետ է դա կապված, քանի որ ավելի շատ թվով մարդկանց մոտ հակամարմիններն առավել երկար ժամանակ են պահպանվում»,-հայտնել է Կրյուչկովը։

Մասնագետը նաև ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսի տարածման տեմպի նվազում է նկատվում, սակայն ռուսական մի շարք այլ շրջաններում այլ իրավիճակ է։ Այդ պատճառով էլ, եթե մի շրջանում վարակակիրների թիվը մեծ է, ապա մյուս շրջանում վարակման հավանականությունը նույնպես բարձր է։

Օգոստոսի 10-ին բժշկական գիտությունների դոկտոր Անատոլիյ Ալշթեյնը, իր հերթին, նշել էր, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի թեթև կլինի, եթե, իհարկե, դրան գրիպի ալիքը չգումարվի։

Մասնագետի խոսքով՝ արդեն այժմ մարդկանց զանգված կա, որոնց մոտ ձևավորվել է դիմադրողականություն։ Մասնագետը նշել էր, որ ժամանակի հետ վիրուսը նաև առավել քիչ պաթոգենային է դառնում։

Ռուսաստանում, վերջին տեղեկությունների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 927 745 դեպք, որից 15 740-ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը