Ապրիլի 11-ին ժամը 09.5-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում` նախկին թիվ 5 գեղարվեստի ուսումնարանի շենքում, հորդառատ անձրևի հետևանքով, անձրևաջրերը լցվել են բնակիչների բնակարանները, տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում:
Դեպքի վայր են մեկնել Երևանի Փրկարար վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը և Շենգավիթ վարչական տարածքի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել է, որ վթարային վիճակում գտնվող շենքի տանիքային ծածկի մասնակի բացակայության և ջարդված լինելու պատճառով անձրևաջրերը լցվել են 3-ից 1-ին հարկի բնակարանները, մասնակի փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկերի արտաքին պատի քարերը:
Դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության, շենքերի և շինությունների հաշվառման և կառավարման բաժնի պետ Զ.Հակոբյանը:
***
Նույն օրը ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի նկուղային հարկը լցվել է ջրով, անհրաժեշտ է կատարել ջրահեռացում:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով հեռացվել է 120 խմ. ջուր: Աշխատանքները ավարտվել են ժամը 16.53-ին:
Անձրևաջրերը լցվել են բնակարանները և նկուղը
Ապրիլի 11-ին ժամը 09.5-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում` նախկին թիվ 5 գեղարվեստի ուսումնարանի շենքում, հորդառատ անձրևի հետևանքով, անձրևաջրերը լցվել են բնակիչների բնակարանները, տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում:
Դեպքի վայր են մեկնել Երևանի Փրկարար վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը և Շենգավիթ վարչական տարածքի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել է, որ վթարային վիճակում գտնվող շենքի տանիքային ծածկի մասնակի բացակայության և ջարդված լինելու պատճառով անձրևաջրերը լցվել են 3-ից 1-ին հարկի բնակարանները, մասնակի փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկերի արտաքին պատի քարերը:
Դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության, շենքերի և շինությունների հաշվառման և կառավարման բաժնի պետ Զ.Հակոբյանը:
***
Նույն օրը ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի նկուղային հարկը լցվել է ջրով, անհրաժեշտ է կատարել ջրահեռացում:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով հեռացվել է 120 խմ. ջուր: Աշխատանքները ավարտվել են ժամը 16.53-ին: