Աշխարհ

18.08.2020 09:51


Փորձագետները հայտնում են, որ Բեյրութի պայթյունի պատճառով հարյուրավոր երեխաներ հոգեկան խանգարումներ են ստացել

Փորձագետները հայտնում են, որ Բեյրութի պայթյունի պատճառով հարյուրավոր երեխաներ հոգեկան խանգարումներ են ստացել

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկանց մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշաններ են ի հայտ եկել, այդ թվում՝ երեխաների: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»՝ մեջբերելով փորձագետների կարծիքները:

«Խանգարման ախտանշաններն են մեկուսացումը, ագրեսիան, վախը ձայներից, մղձավանջները, ինչպես նաև զարգացման մակարդակի հետընթաց երեխաների մոտ»,-ասել է հոգեբանության և մանկական խնամքի մասնագետ Լոյալ Տաբասկոն:

Հոգեկան առողջության մասնագետները մի շարք հետտրավմատիկ երևույթներ են նկատել երեխաների շրջանում պայթյունից հետո: Նրանցից մեկը 3-ամյա Համուդն է, որը մայրիկի, տատիկի և հորաքրոջ հետ խանութում է եղել պայթյունի ժամանակ: Մոր խոսքով՝ միջադեպից հետո մի քանի օր երեխան ցնցված վիճակում է եղել:

Մայրը հայտնել է նաև, որ երեխան այս ընթացքում չի խոսել, իսկ հայացքն անորոշ է:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 80 000 երեխաներ տեղահան են եղել, 6000 վիրավորներից 1000-ը ևս փոքրահասակներ են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը