Աշխարհ

18.08.2020 09:22


Մինսկում բողոքի ակցիաներն ավարտվել են ձերբակալվածների պահման վայրերի մոտ, որտեղ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ակցիաների ժամանակ ձերբակալվածներին

Մինսկում բողոքի ակցիաներն ավարտվել են ձերբակալվածների պահման վայրերի մոտ, որտեղ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ակցիաների ժամանակ ձերբակալվածներին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում օգոստոսի 17-ին իրականացված բողոքի ակցիաները երեկոյան ավարտվել են ձերբակալվածների պահման վայրերի շենքերի մոտ, որտեղ գտնվում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող մի շարք ցուցարարներ, հաղորդում է ТАСС-ը:

Նախ մի քանի հազար մարդ Մինսկի Անկախության հրապարակից շարժվել է դեպի ձերբակալվածների պահման №1 վայր՝ տեղակայված Վոլոդարսկու փողոցում, որտեղ, ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, պահվում է բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որին որպես նախագահական ընտրությունների թեկնածու չգրանցելուց հետո առաջադրվել էր նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել ինչպես նրան, այնպես էլ ձերբակալված ցուցարարներին:

Բացի այդ, մի շարք քաղաքացիներ Օկրեստինա փողոցում տեղակայված օպերատիվ ճամբարում կամավորները իրավաբանական օգնություն են ցուցաբերում այդտեղ այցելողներին, ջուր են բաժանում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը