Թուրքերը պահանջում են Թեհրանում չցուցադրել Տիգրան Խզմալյանի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» անվամբ կազմակերպությունը հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ։ Այն դիմել է Իրանի իշխանություններին՝ արգելելու ապրիլի 24-ին Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը։ Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անընդունելի է համարել այն, որ «իսլամական երկրներից մեկը մյուսին ցեղասպան պետություն անվանի և թույլտվություն տա ցուցադրել ցեղասպանության մասին պատմող ֆիլմ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թեհրանում նախատեսված է ցուցադրել ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը, որից հետո այն պետք է հեռարձակվի իրանական հեռուստաալիքներից մեկով: