Աշխարհ

17.08.2020 22:00


Թուրքիայում 9 անգամ ավելացել է հիփոթեքային վարկերով բնակարան ձեռքբերողների թիվը

Թուրքիայում 9 անգամ ավելացել է հիփոթեքային վարկերով բնակարան ձեռքբերողների թիվը

Թուրքիայիում հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ զգալիորեն ակտիվացել է անշարժ գույքի շուկան։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքներն ավելացել են 124 տոկոսով՝ կազմելով 229․357։

Առավել մեծ աճ է գրանցվել հիփոթեքային վարկերով գնված տների քանակը։ Այդ գործարքներն աճել են 900 տոկոսով՝ հասնելով 130721-ի։ Հիփոթեքային վարկերով բնակարանների գնումները կազմել են ընդհանուր առքուվաճառքի գործարքների 57 տոկոսը։

Ամենամեծ թվով գործարքները կատարվել են Ստամբուլում՝ 39432, ապա՝ մայրաքաղաք Անկարայում՝ 26888։

Ամենաքիչ գործարքները կատարվել են Արդահանում (30) և Հաքքարիում (19)։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը