Աշխարհ

17.08.2020 20:18


Եվրախորհրդարանի պատգամավորները Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են հայտարարել

Եվրախորհրդարանի պատգամավորները Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են հայտարարել

Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն ու Ալեքսանդր Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են համարում: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Rusvesna.su-ն:

«Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն արդար չեն եղել, եւ հավաստի հաղորդագրությունները վկայում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակի մասին: Այդ պատճառով մենք չենք ճանաչում Լուկաշենկոյի վերընտրումը և նրան Եվրամիությունում պերսոնա նոն գրատա ենք համարում: Մենք միանում ենք Բելառուսի ժողովրդին, որը պաշտպանում է իր իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԽ պատգամավորները «կոշտ դատապարտել են ձերբակալությունները և բռնության ու կտտանքների սարսափելի գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ» և կոչ են արել քննել այդ հանցագործությունները:

«Մենք կոչ ենք անում որքան հնարավոր է շուտ պատժամիջոցների ցանկ կազմել, որպեսզի մարդիկ, որոնք կատարել են այդ հանցագործությունները (բռնություն և ընտրությունների կեղծում), արգելվի այցելել ԵՄ, իսկ նրանց ակտիվները սառեցվեն»,-նշվում է հայտարարությունում:

Աղբյուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը