«Այսօր պետք է մտածել ոչ թե iPhone-ներով, այլ ուղեղով». Լուկաշենկոն կոչ է արել հավասարակշռված որոշումներ կայացնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ներկա իրավիճակում հավասարակշռված որոշումներ կայացնել՝ չհենվելով միայն համացանցում որոշ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Բելտա»-ն։
Լուկաշենկոն, մասնավորապես, հիշատակել է բազմաթիվ կեղծ պնդումներն «իբր իրեն պատկանող անշարժ գույքի, դրամական միջոցների մասին»։
«Դրա համար ես ասում եմ՝ եթե գտնեք՝ վերցրե՛ք»,-նշել է նա։
«Այսօր պետք է մտածել ոչ թե iPhone-ներով, այլ ուղեղով։ Մտածե՛ք։ Դուք բոլորին փոխանցեք, որ ոչ ոք որևէ մեկին չի համոզի։ Եկել է այն պահը, որ եթե անցնեք սահմանը, Աստված ձեզ հետ։ Եթե դուք դուրս գաք փողոցներ, մենք կդիմանանք։ Եթե գնաք կոտրելու, պատասխան կտաք։ Ահա ձեզ տղամարդկային զրույց»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Նա նաև վստահություն է հայտնել, որ այժմ պետք է հանգիստ, հավասարակշռված որոշումներ կայացնել՝ ուղղված իրադրության կայունացմանը:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով այցելել է Մինսկի անվային քարշակների գործարան և հանդիպել գործադուլավորների հետ։
Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի:
«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:
Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ ընդգծելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, գործադուլը կվերածվի անժամկետ գործադուլի։
Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

Աղբյուրը` Tert.am