Կարինե Խոդիկյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը նորմալ է գնահատում
Արձակագիր Կարինե Խոդիկյանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ապրիլի 8–ի ելույթը գնահատում է նորմալ։
–Այս ելույթը Կոնգրեսի նպատակասլաց, նպատակաուղղված 3 տարվա ճանապարհի տրամաբանական շարունակությունն էր,–«7օր»–ին ասել է Կ. Խոդիկյանը։
Իսկ հանուն երկխոսության Լևոն Տեր–Պետրոսյանի առաջ քաշած 3 նվազագույն պահանջները՝ քաղբանտարկյալների ազատարձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, ըստ Կ. Խոդիկյանի, իշխանությանն իսկապես դրել են խնդրի առաջ՝ կա՛մ կարող են կատարել, կա՛մ չեն կարող։
–Ապրիլի 28–ը պետք է լինի ջրբաժան,–համոզված է արձակագիրը։
7or.am
Կարինե Խոդիկյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը նորմալ է գնահատում