Աշխարհ

17.08.2020 20:42


Վանա լճի ափին կառուցվող նախագահական պալատում Էրդողանի համար նախատեսված սենյակը պատրաստ է (լուսանկար)

Վանա լճի ափին կառուցվող նախագահական պալատում Էրդողանի համար նախատեսված սենյակը պատրաստ է (լուսանկար)

Թուրքիայի ներկայիս Բիթլիս նահանգի (Բաղեշ) Ահլաթ (Խլաթ) բնակավայրում՝ Վանա լճի ափին շարունակվում է մզկիթին կից նախագահական համալիրի շինարարական աշխատանքները։

Այստեղ՝ Թուրքիայի նախագահի համար առանձնացված սենյակում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ ընդունելու է բարձրաստիճան հյուրերի։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մանազկերտի ճակատամարտում սելջուկ թուրքերի հաղթանակի առթիվ պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ Էրդողանն ու իր կինը օգոստոսի 25-ին ժամանելու են Խլաթ և մնալու են իրենց համար նախատեսված այս համալիրի սենյակում։

Համացանցում հայտնվել են նաև սենյակի լուսանկարները։ Սենյակն արդեն ամբողջովին պատրաստ է՝ անկողնային և այլ պարագաներով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը