Լրահոս

12.04.2011 10:19


Նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյից 77 կմ հեռավորության վրա

Նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյից 77 կմ հեռավորության վրա

Հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը՝ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ հերթական` 6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժն է տեղի ունեցել ճապոնական ամենաբնակեցված Հոնսյու կղզու արևելյան ափամերձ շրջանում։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Տոկիոյից 77 կմ հյուսիս–արևելք, իսկ ստորգետնյա ցնցումների օջախը երկրի մակերևույթից 13,1 կմ խորության վրա է եղել։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ զոհերի ու ավերածությունների մասին մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հյատարարվել։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ում վթարների շարք է գրանցվել սառեցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը