Աշխարհ

17.08.2020 21:10


Նոր Զելանդիայում Lego-ի մասնիկը երկու տարի անց դուրս է ընկել երեխայի քթից

Նոր Զելանդիայում Lego-ի մասնիկը երկու տարի անց դուրս է ընկել երեխայի քթից

Նոր Զելանդիայում յոթամյա տղայի քթանցքից դուրս է ընկել Lego խաղալիքի մասնիկը, որը տղան երկու տարի առաջ քիթն էր մտցրել:

Ինչպես նշում է The Guardian-ը, Սամիր Անվարը ծնողներին ասել էր, որ խաղալիքի մասնակիցներից մեկն իր քթի մեջ կորցրել է ու ինքն այժմ չի կարողանում գտնել այն: Անհանգստացած ծնողները տղային բժշկի մոտ են տալ, սակայն վերջինս չի կարողացել գտնել ու հանել կորած մասնիկը: Մասնագետն ասել է, որ օտար մարմինը, օրգանիզմում հայտնվելով, կշարժվի աղեստամոքսյաին տրակտով:

Տարիների ընթացքում Սամիրը ցավի կամ անհանգստության նշաններ չի ունեցել, և ծնողները շուտով մոռացել են կորսված մասնակի մասին:

Սակայն պատմությունը հանգուցալուծվել է օրերս, երբ երեխան տարվելով թխվածքի ախորժելի բուրմունքով, կռացել է դրա վրա ու ամբողջ ուժով փորձել քթով կլանել անուշ բույրը: Այդ պահին նա ցավ է զգացել ու մայրիկը, մտածելով, թե թխվածքի վրա շարքարափոշին է քթանցքներում հայտնվել, տղային օգնել է մաքրել քիթը: Որքան մեծ է եղել երկուսի զարմանքը, երբ դուրս է ընկել մոռացված մասնիկը՝ սնկով պատված:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը