Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել
Ֆիլիպիններում կորոնավիրուսի` մուտացիայի ենթարկված մանրէահիմք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է The Straits Times-ը։
G614 նոր մանրէահիմքը հայտնաբերել են Կեսոն Սիթիի հիվանդների մոտ։ Բժիշկների տվյալներով՝ մուտացիան ի հայտ է եկել դեռ հունիսին։
Միաժամանակ բժիշկները հայտնում են` դեռևս հաստատված չէ, որ G614 վիրուսի կրողներն ավելի վարակիչ են, քան նրանք, ում մոտ կորոնավիրուսի սկզբնական մանրէահիմք է հայտնաբերվել:
Նրանց խոսքով՝ վիրուսի մուտացիան ամենայն հավանականությամբ չի ազդի կլինիկական ցուցանիշների վրա։
Բժիշկները հույս ունեն, որ վարակի նոր մանրէահիմքը չի ավելացնի մահացության թիվը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am