50 տարի առաջ այս օրը մարդն առաջին անգամ թռավ տիեզերք
Յուրի Գագարինն առաջին մարդն էր, որ տիեզերք է թռել։ Դա եղել է 1961թ. ապրիլի 12-ին՝ Խորհրդային Միության արձակած «Վոստոկ-1» տիեզերանավով։ Կատարվել է ընդամենը մեկ պտույտ երկրամերձ ուղեծրով, որը տևել է 108 րոպե:
ՄԱԿ-ըապրիլի 12–ը հայտարարել է օդագնացությանևտիեզերագնացության միջազգային օր: Այս առաջարկությամբ հանդես էր եկել Ռուսաստանը,և Գլխավոր վեհաժողովը միաձայն հաստատել է այն: Ահա և «Գագարինիտոնը» աշխարհում արդեն պաշտոնապես է ճանաչված: Ու թեև առաջին տիեզերագնացի անունը տոնի անվանման մեջ չի հիշատակվում, բանաձևն այսպիսին է. «ՅուրիԳագարինը` Խորհրդային Միության քաղաքացին` ծնված Ռուսաստանում, իր թռիչքով բացել է ճանապարհը տիեզերքի հետազոտման համար՝ ի շահ ողջ մարդկության»:
Այս տոնի գլխավոր հերոսը` լեյտենանտ ՅուրիԱլեքսեյիԳագարինը, ծնվել է 1934թ. մարտի 9-ին Սմոլենսկի մարզի Գժատսկի շրջանի Կլեշինո գյուղում` գյուղացու ընտանիքում։ 1951թ. գերազանցությամբ ավարտել է արհեստավորների ուսումնարանը, իսկ ահա 1955թ.` Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957թ. ավարտել է «ՎալերիՉկալովի» անվան օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը։ 1960թ. Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր և արի օդաչուներից մեկը, ընդունվել է տիեզերագնացների խումբ։
1961թ. ապրիլի 12–ին Գագարինը պատրաստ էր անել այն, ինչը դեռ ոչ ոք չէր արել պատմության մեջ: Նա, աշխարհում առաջինը լինելով, տիեզերք դուրս եկավ։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ հասարական-քաղաքական մեծ աշխատանք էր կատարում։
Գագարինը զոհվել է 1968թ. մարտի 27–ին` 34 տարեկանում, Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ ուսումնական թռիչքի ժամանակ։ Մահվան վերաբերյալ մի քանի չփաստարկված տեսակետներ կան։ Նա թաղված է Մոսկվայում` Կարմիր հրապարակում։
50 տարի առաջ այս օրը մարդն առաջին անգամ թռավ տիեզերք
Յուրի Գագարինն առաջին մարդն էր, որ տիեզերք է թռել։ Դա եղել է 1961թ. ապրիլի 12-ին՝ Խորհրդային Միության արձակած «Վոստոկ-1» տիեզերանավով։ Կատարվել է ընդամենը մեկ պտույտ երկրամերձ ուղեծրով, որը տևել է 108 րոպե:
ՄԱԿ-ը ապրիլի 12–ը հայտարարել է օդագնացության և տիեզերագնացության միջազգային օր: Այս առաջարկությամբ հանդես էր եկել Ռուսաստանը, և Գլխավոր վեհաժողովը միաձայն հաստատել է այն: Ահա և «Գագարինի տոնը» աշխարհում արդեն պաշտոնապես է ճանաչված: Ու թեև առաջին տիեզերագնացի անունը տոնի անվանման մեջ չի հիշատակվում, բանաձևն այսպիսին է. «Յուրի Գագարինը` Խորհրդային Միության քաղաքացին` ծնված Ռուսաստանում, իր թռիչքով բացել է ճանապարհը տիեզերքի հետազոտման համար՝ ի շահ ողջ մարդկության»:
Այս տոնի գլխավոր հերոսը` լեյտենանտ Յուրի Ալեքսեյի Գագարինը, ծնվել է 1934թ. մարտի 9-ին Սմոլենսկի մարզի Գժատսկի շրջանի Կլեշինո գյուղում` գյուղացու ընտանիքում։ 1951թ. գերազանցությամբ ավարտել է արհեստավորների ուսումնարանը, իսկ ահա 1955թ.` Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957թ. ավարտել է «Վալերի Չկալովի» անվան օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը։ 1960թ. Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր և արի օդաչուներից մեկը, ընդունվել է տիեզերագնացների խումբ։

7or.am