Մեսին ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողն արդեն տեղյակ է պահել «Բարսելոնայի» ղեկավարությանը իր որոշման մասին:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն պայմանագիրը Մեսիին հնարավորություն է տալիս ցանկացած պահի խզել պայմանագիրն ակումբի հետ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին:

Աղբյուրը՝ sport.news.am