Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգնություն ցուցաբերել Բելառուսում անվտանգության ապահովման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին իսկ խնդրանքի դեպքում օգնություն ցույց կտա երկրում անվտանգության ապահովման համար:
Ինչպես փոխանցում է БелТА գործակալությունը, Լուկաշենկոյի խոսքով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Պայմանավորվել ենք, որ առաջին իսկ հարցման դեպքում համապարփակ օգնություն կցուցաբերվի Բելառուսի Հանրապետությունում անվտանգության ապահովման համար»,-ասել է Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ռազմական կառավարման կոնտրոնումխորհրդակցության ժամանակ:
«Երբ խոսքը ռազմական բաղադրչի մասին է, մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ ՀԱՊԿ-ի և Դաշնակից պետության շրջանակներում»,-ասել է Լուկաշենկոն՝ հայտնելով, որ Պուտինի հետ զրույցի ժամանակ զարմացել է տեղի ունեցող իրադարձություններից նրա տեղեկացվածությամբ:
Հիշեցնենք, որ նախագահների հեռախոսազրույցի մասին հայտնի էր դարձել այսօր՝ ավելի վաղ: Կրեմլից հայտնել էին, որ կողմերը քննարկել են Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Երկրի քաղաքացիներն ամենօրյա ցույցերով և գործադուլներով իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80 տոկոսով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրին միջազգային միջնորդներ պետք չեն նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ցույցերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար:

Աղբյուրը՝ tert.am