Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Ռուսաստանում սկսվել է ՌԴ առողջապահության նախարարության Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, հաղորդում է ՏԱՍԱ-ը՝ հղում անելով ԱՆ մամուլի ծառայությանը:
Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը օգոստոսի 11-ին: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն 20 երկրներից պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափի մատակարարման մասին հայտեր է ստացել:

Աղբյուրը` news.am