Գյումրիում գտնվող «Համբույր» հրուշակեղենի արտադրամասը գործում է 2003 թ-ից: Ձեռնարկության տնօրենը այսօր հայտարարեց, որ որոշում է կայացրել այլևս չաշխատել Հայաստանում եւ բիզնեսը տեղափոխել արտերկիր՝ մասնավորապես հարևան Վրաստան: Մուշեղ Մինասյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց պատճառով որոշում է կայացրել գնալ այդ քայլին:
«Հայաստանում արտադրություն ծավալել հնարավոր չէ :Գնալու եմ Թբիլիսի քաղաք: Արդեն նախնական պայմանավորվածությունը կա այնտեղ տեղափոխվելու համար: Իրանք շատ ճիշտ քաղաքականություն են վարում: Հասկացել են, որ երկրի պահող օղակը մարդն է: Ի տարբերություն մեր երկրի՝ այնտեղ դա հասկանում են։ Ինչ վերաբերվում է հարկային քաղաքականությանը, էնտեղ օրենքի կայունություն կա: Բիզնեսի զարգացման համար կայունությունն է հարկավոր: Թեկուզ բարձր հարկեր լինեն, բայց գիտես, որ էդքան էս վճարելու»:
10-ամյա գործունեության ընթացքում գործարարը համոզվել է, որ իր բիզնեսը այնտեղ շատ ավելի շահութաբեր է լինելու , քան Հայաստանում:
«Էնտեղ մոնոպոլիայի խնդիր չկա, կոռուպցիոն հարցեր չեն ծագում: Երկար կարող եմ թվարկել առավելությունները»,- ասում է արտադրամասի տնօրենը:
Նշենք նաև, որ արտադրամասի աշխատակիցները ևս հետևելու են իրենց ղեկավարի օրինակին, և նրա հետ միասին , ընտանիքներով տեղափոխվելու են Վրաստան:
Գործարարները մեկնում են Վրաստան

Գյումրի