Խորհրդարանը քննարկել է ռուսական ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգելու մասին համաձայնագիրը
Խորհրդարանը քննարկել է 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված ՀՀ և ՌԴ միջև 1995թ. մարտի 16-ին այդ երկրների միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ սա այն պայամանագիրն է, համաձայն որի ՌԴ-ն Հայաստանին պետք է աջակցի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, իսկ մեր երկրում ռուսական ռազմաբազաների տեղակայումը 25 տարվա փոխարեն երկարաձգվում է 49 տարով:
ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն ԱԺ ամբիոնից նշել է, որ փոփոխությունների համաձայն` ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմաբակայանը պետք է ՌԴ-ն անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ ողջ տարածքում` ի տարբերություն նախկինում գործող ձևակերպման, որ ռուսական ռազմակայանը մասնակցում է նախկին ԽՍՀՄ տարածքով անցնող արտաքին սահմանի պաշտպանությանը: Փոխնախարարի խոսքերով` այսպիսով տարանջատում չի մտցվում ՀՀ-ի և հարևան երկրների միջև` դրանով իսկ վերացնելով նախկինում գործող ձևակերպումից բխող այն եզրակացությունը, թե Թուրքիայից և Իրանից ՀՀ-ի անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի:

7or.am