Աշխարհ

14.08.2020 16:41


Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու (լուսանկար)

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու (լուսանկար)

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին և նրան տեղափոխել Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող Իրավախախտների մեկուսացման վայր։

Ինչպես հայտնում է «Наша Нива»-ն՝ զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանի խոսքով՝ ինքը Բելառուս էր եկել քաղաքական ապաստան խնդրելու։

Արդյունքում՝ նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցից դուրս գրվելով, Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Տղամարդու դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր կան։

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Օգոստոսի 10-ին Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միացյալ ընդդիմադիր շտաբը հայտարարեց, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

Քվեարկության ավարտից հետո Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում սկսվեցին զանգվածային ցույցեր և բախումներ ոստիկանության հետ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ։

Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, նա փորձում էր չբացահայտված տեսակի պայթուցկ նետել իրավապահների ուղղությամբ։ Եվս մեկ ակտիվիստ մահացել է քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը