Լրահոս

11.04.2011 16:27


Եմենի նախագահը պատրաստ է հանձնել իշխանությունը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը հայտարարել է, թե պատրաստ է սահմանադրական ճանապարհով խաղաղ հանձնել իշխանությունը։

Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի  հրապարակած հայտարարության մեջ։

Մասնավորապես խոսքը իշխանությունը երկրի վրաչապետին հանձնելու և նոր կառավարություն ստեղծելու մասին է, որը կձևավորի ընդդիմությունը։

Փաստաթղթում նաև ողջունվում է Եմենում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Պարսից ծոցի երկրների գործադրած ջանքերը։ Հիշեցնենք, որ երկրում զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջում էին նախագահ Սալեհի հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը