Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝ իշխանությունների նպատակը երկիրը քանդելն է
Անդրադառնալով երկրի վիճակին՝ երգահան Ռուբեն Հախվերդյանը նշել է, թե տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի նախորդ և ներկայիս իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում՝ քանդել երկիրը՝ ոչինչ չկառուցելով։
Նա հայտնել է, թե 2012–13թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քանի որ վստահ է, որ դրանք կեղծվելու են։
Նա նշել է, թե մեր միջի թշնամին ավելի սարսափելի է, քան թուրքը, քանի որ նա թիկունքից է հարվածում.
–Այսինքն` մեզ վախեցնում են, որ եթե հանկարծ դուք պահանջեցիք նախագահի հրաժարականը, այդ ժամանակ կարող է ադրբեջանցիները պատերազմ սկսեն:
Նա կարծում է, որ դա դեռ առաջին նախագահի ժամանակներից կա, ու դրանից օգտվելով՝ իշխանավորները մեծացնում են իրենց գերշահույթները։
Նրա խոսքերով՝ երեսփոխան բառը կսազի հենց այսօրվա պատգամավորներին, քանզի նրանցից շատերը ՀՀՇ–ից էին, իսկ այժմ հանրապետական են դարձել։
Երգահանը տեսակետ է հայտնել, թե մեր իշխանությունները Ռուսաստանից են ցուցումների սպասում։