Ռուբեն Ջաղինյան. «Կարծում եմ, Շարմ Հոլդինգ»–ի հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ նամակի հրապարակային տարածմանը պետք է հաջորդի Ձեր հրապարակային ներողությունը»
Հարգելի Հելեն Մեչիտովա,
Ի պատասխան 2011 թվականի մարտի 31-ին «Շարմ ընկերությունը յուրացրել է ուրիշի նվաճումները» վերտառությամբ Ձեր` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին ուղղված նամակի` հարկ եմ համարում հայտնել մեր զարմանքն ու դժգոհությունը` ընկերության հասցեին ուղղված դժգոհության, խնդրո առարկայի ոչ մասնագիտական և ոչ բավարար իմացության, ինչպես նաև` հրապարակային կերպով անհիմն մեղադրանքներ և չստուգված տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ:
«Շարմ Հոլդինգ» ընկերության մասին Ձեր արտահայտած անարդարացի դժգոհության, ինչպես նաև` զրպարտության առնչությամբ, մեր կողմից քայլեր ձեռնարկվեցին իրավիճակին վերաբերող տեղեկությունները պարզելու ուղղությամբ:
Նախ, հրավիրում եմ Ձեր ուշադրությունն առ այն, որ “Kavkaz Jazz 2010” փառատոնն ինքնին որևէ կազմակերպության կողմից ներկայացված չի եղել որևէ մրցանակաբաշխության Հայաստանում: Սակայն, հանդիսանալով Հայաստանի շոու-բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություն, որը մի շարք նախագծերի շրջանակներում համագործակցում է Ձեր նամակում հիշատակված պրոդյուսեր Արթուր Ասատրյանի հետ, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել որ նոմինացված է եղել “Kavkaz Jazz 2010 փառատոն” վերնագրով ֆիլմը, որը մաս է կազմում Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ, “Հայկական ջազը 70 տարեկան է” հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված “Kavkaz Jazz” նախագծի:
Համաձայն “Հայկական ջազը 70 տարեկան է” ՀԿ-ի ներկայացուցչի մեզ տված պարզաբանման` վերոհիշյալ կազմակերպությանը Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից վստահված է եղել փառատոնի հայ մասնակիցների ընտրության գործընթացը, Վրաստան կատարած նրանց ուղևորության կազմակերպումը, ինչպես նաև` հայկական կողմի մասնակցության մասին վավերագրական ֆիլմի նկարահանումը: “Շարմ Հոլդինգի” դերակատարումը այս պարագայում սահմանափակվում է վերոհիշյալ հասարակական կազմակերպության պատվերով ֆիլմի նկարահանման և դրա արտադրական գործընթացների իրականացմամբ: Այսինքն` մեր ընկերության կողմից ֆիլմի ստեղծման վրա աշխատել են Վրաստան գործուղված գործադիր պրոդյուսերը, օպերատորը, ներգրավված են եղել մեզ պատկանող տեխնիկական ռեսուրսները և այլն:
Հավանաբար այս նախագծի իրականացման համար Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից գործընկերոջ ընտրությունը` ի դեմս “Հայկական ջազը 70 տարեկան է” ՀԿ-ի, պայմանավորված է տարիների արդյունավետ համագործակցության փորձով: Ինչպես մեզ հայտնի դարձավ, միայն վերջին մի քանի տարիների ընթացքում այս երկու կառույցների կողմից համատեղ իրականացվել են այնպիսի նախագծեր ինչպիսիք են` ամերիկացի կիթառահար Սթենլի Ջորդանի, Pilobolus Dance Theatre թատրոնի, Ջերրի Բերգոնզիի հնգյակի համերգները Երևանում: ՀԿ-ի գործունեության մասին մանրամասներ կարող եք գտնել www.armenianjazz.am կայքէջում:
Խոսելով “Հայկական ջազը 70 տարեկան է” կազմակերպության և դրա ծավալած գործունեության մասին` անհրաժեշտ է անդրադառնալ նաև դրա ղեկավարին` ինչպես Ձեր նամակում է ասվում “ոմն” Արթուր Ասատրյանին: Պարոն Ա. Ասատրյանը Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենն է, Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Հայկական ջազի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, 2009 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսերը, և ինչպես արդեն նշեցինք` “Հայկական ջազը 70 տարեկան է” ՀԿ-ի հիմնադիրը և ղեկավարը: Իր բազմամյա գործունեության համար Արթուր Ասատրյանը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: Կարծում եմ, որ նշված տեղեկությունները շատ բան կասեն Ձեզ` որպես տարածաշրջանային ջազ փառատոնի ղեկավարի և լիովին բավարար են այս հարգարժան անձնավորության մասին կարծիք կազմելու համար:
Պատասխանելով Ձեր` “համաձայնության և անհամաձայնության օպուսի” վերջին մասում հնչեցված դժգոհությանը առանց փառատոնի ղեկավարության իմացության տեսանյութեր օգտագործելու մասին` ասեմ, որ մրցանակաբաշխությանը ներկայացված էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և “Հայկական ջազը 70 տարեկան է” ՀԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիլմը, որի իրավատերը վերոհիշյալ հասարակական կազմակերպությունն է: Այսպիսով, մրցանակաբաշխությանը ցուցադրված տեսանյութը հատված է մեր կողմից նկարահանված և պատրաստված ֆիլմից, և ոչ թե ձեր տրամադրած նյութերից հավաքված կտոր, ինչպես Դուք եք նշում:
Կարծում եմ, «Շարմ Հոլդինգ» ընկերության անունը և հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ նամակի հրապարակային տարածմանը պետք է հաջորդի Ձեր հրապարակային ներողությունը` մեր ընկերության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու և անհիմն մեղանդրանքներ ներկայացնելու համար:
Հարգանքներով,
«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն`
Ռուբեն Ջաղինյան

«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն` Ռուբեն Ջաղինյան