Կարծիք

14.08.2020 09:44


Հայաստան-Բելառուս տրանզիտ

Հայաստան-Բելառուս տրանզիտ

Բելառուսում հետընտրական զարգացումները սկզբում հիշեցնում էին «Հայաստան–2008»–ն իր «Մարտի 1»–ով, իսկ հիմա վերածվել են «Հայաստան–2018»–ը հիշեցնող իրադարձությունների։ Չի բացառվում, որ առաջիկայում ամեն ինչ գնա ուկրաինական տարբերակով։

Ուշագրավն այն է, որ Բելառուսում հեղափոխական զարգացումների դրսի մոդերատորները բացահայտ են գործում և ուղղակիորեն միջամտում ներքին գործերին։ Մեզ մոտ դրա կարիքը չկար, քանզի «թավշյան», ի տարբերություն բելառուսականի, հեղափոխական կուռք ուներ, իսկ ՀՀ իշխանությունն էլ, ի տարբերություն Լուկաշենկոյի, որը դեռ դիմադրում է, առանց դիմադրության հանձնվեց։

Ինչպիսի արդյունք էլ արձանագրվի Բելառուսում, ակնհայտ է, որ այդ երկիրն այլևս առաջվանը չի լինի։ Չեմ ասում՝ կլինի լավը կամ վատը։ Առաջվանը չի լինի և՛ ներքին քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական հարցերով։

Աշխարհն այժմ այնքան փոխկապակցված է, որ Հայաստանում տեղի ունեցածն անուղղակիորեն ազդել է Բելառուսի վրա, իսկ այնտեղի գործընթացներն իրենց արձագանքն են ստանալու մեզ մոտ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը