Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը:
Ըստ այդմ, այսօր առավոտյան Հասանովը գտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:
Ըստ այդ, Հասանովի՝ բելգրադում ձերբակալվելու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունը հերքվել է:
Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ:
Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը