Թուրքիայի և Լիբիայի միջև տնտեսական համաձայնագիր է կնքվել
Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։
Փեքջանի խոսքով՝ այդ փոխըմբռնման հուշագիրը ճանապարհային քարտեզ է Լիբիայում թուրքական պայմանագրային ընկերությունների անավարտ ծրագրերի համար։
Նա նշել է, որ նշյալ համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է թուրք-լիբիական առևտրա-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։
Փեքջանի փոխանցմամբ՝ Լիբիայում Թուրքիայի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը հասել է 28․6 մլրդ դոլարի։

Աղբյուրը` ermenihaber.am