Բելառուսական «БелАЗ» գործարանի աշխատակիցները գործադուլ են սկսել. լրատվամիջոցներ (տեսանյութ, լուսանկար)
Բելառուսում գործադուլներ են սկսվել «ԲելԱԶ» (Բելառուսի ավտոմոբիլային գործարան) և «Գրոդնո ազոտ» ձեռնարկություններում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով TUT.BY կայքին:
Միևնույն ժամանակ, «ԲելԱԶ» ձեռնարկության ղեկավարությունը հայտարարել է, որ հանդիպում է անցկացնում աշխատողների հետ, իսկ գործադուլի մասին տեղեկությունները հերքում է: Գործադուլներ են տեղի ունենում նաև Մինսկի և այլ քաղաքների ձեռնարկություններում:
Գործադուլների տեսանյութերն ու լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում: Մարդիկ իրենց աշխատատեղերը թողնում են և դուրս գալիս փողոց՝ պահանջելով հանդիպել ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Նշենք, որ Բելառուսի ԿԸՀ-ն օրերս հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա: «Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Տեսանյութերն ու լուսանկարները` այստեղ:

Աղբյուրը` tert.am