Լրահոս

11.04.2011 15:31


Վ.Այվազյան. “Քաղաքական մեծամասնության խնդիրն աշխատելն է, ոչ թե ամբիոնից ելույթներ ունենալը”

Վ.Այվազյան. “Քաղաքական մեծամասնության խնդիրն աշխատելն է, ոչ թե ամբիոնից ելույթներ ունենալը”

Ապրիլի 11-14-ի ԱԺ քառօրյայում շարունակվել է «Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է հետաձգել օրինագծի քվերակությունը, քանի որ այն այն բավական հակասական է:

Նրա խոսքերով, յուրաքանչյուր ձևակերպված նորմ հստակ բացատրություն է պահանջում, այլապես տարբեր գերատեսչություններում կամ հասարակության կողմից դրանք տարատեսակ մեկնաբանություններ են ստանում:

Օրինագծի ընդունումը հետաձգելու վերաբերյալ Ա.Մինասյանի կոչին հակադարձելով`  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է.

-Քաղաքական մեծամասնության խնդիրն աշխատելն է, ոչ թե ամբիոնից ելույթներ ունենալը:

Օրինագիծը բազմիցս քննարկվել է և օրենսդրական նախաձեռնության մեջ հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը