Լրահոս

11.04.2011 15:15


ՀՀԿ պատգամավորը բացառել է երկխոսությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ

ՀՀԿ պատգամավորը բացառել է երկխոսությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ

-Իշխանությունը միշտ է հայտարարել երկխոսության մասին, եթե այլ ուժերը չեն ուղղորդվում այս կամ այն միջազգային կառույցների կողմից,- ապրիլի 8-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ երկխոսության վերաբերյալ հայտրարությունը մեկնաբանելիս «ր»-ին ասել է ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

Նա, սակայն բացառել է, որ երկխոսությունը կարող է լինել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ «ապրիլի 28-ը կդառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», այս կապակցությամբ Վազգեն Կարախանյանն ասել է, որ իշխանությունը բազմաթիվ կառուցողական քայլեր է կատարում, սակայն իր կարծիքով դրանք ընդդիմությանը դուր գալու համար չեն արվում:

-Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իհարկե նաև իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր ազնիվ չեն ծառայում հայրենիքին ու ժողովրդին և ամեն մեկն իր արժանի հատուցումը ստացավ,- ասել է նա:

«Խոսքը վերջերս իրականացված կադրային փոփոխությունների մասի՞ն է» հարցին՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանել է.

-Փոփոխությունները, նաև մարդիկ եղան, որոնք ձերբակալվեցին: Կարծում եմ դրանք քայլեր են, որոնք ևս մեկ անգամ վկայում են, որ իշխանությունները պատրաստ են փոփոխություններ կատարել,- ընդգծել է Վ. Կարախանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը