Կորոնավիրուսով վարակման մեծ հավանականության անսպասելի գործոն է հայտնի դարձել
Ռեզուս բացասական արյուն ունեցող մարդիկ ավելի հաճախ են վարակվում COVID-19-ով և ավելի ծանր են տանում հիվանդությունը: Նման եզրակացության են հանգել օտարերկրյա գիտնականները` նախնական փուլերում տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի վերլուծությունից հետո: Վաղ ուսումնասիրություններում ապացուցվում էր, որ ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց մոտ սրտանոթային, շնչառական և իմունային հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի մեծ է: Հենց այդ պաթոլոգիաներն են հաճախ ուղեկցում COVID-19-ը, գրում է «Իզվեստիա»-ն:
Բարսելոնայի (Իսպանիա) և Կամպինասի (Բրազիլիա) համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են այն գործոնները, որոնք COVID-19-ի արագ տարածման են հանգեցրել 126 երկրում: Որպես ելակետ` հետազոտողները վերցրել են այն օրը, երբ յուրաքանչյուր երկրում վարակման 30 դեպք է գրանցվել, և հետևել են, թե ինչ է տեղի ունեցել առաջիկա 12 օրվա ընթացքում: Նրանք վերլուծել են նախնական գործոնների ազդեցությունն իրավիճակի զարգացման վրա` առանց հաշվի առնելու համավարակի կանխարգելման համար պետությունների ձեռնարկած միջոցները:
Մասնավորապես, հետազոտողները եզրակացրել են, որ վարակների թվի էքսպոնենտալ աճը բնորոշ է այն երկրներին, որտեղ մեծ թվով ռեզուս-բացասական արյունով բնակիչներ կան:
Ռեզուս գործոնը բնութագրվում է հատուկ սպիտակուցով (D անտիգեն) էրիտրոցիտի մեմբրանի վրա: Եթե այն չկա, ապա ասում են, որ մարդը Rh-բացասական արյուն ունի: Վեց միլիոնից մեկի մոտ այսպես կոչված զրոյական ռեզուս գործոն են հայտնաբերում, ինչը նշանակում է, որ դրա տիրոջ մոտ Rh հակագեներից որևէ մեկը չկա:
Աշխարհում Rh բացասական արյունով մարդիկ մոտ 8 տոկոս են կազմում: Սակայն որոշ երկրներում այն հասնում է 17-19 տոկոսի: Դրանց թվում են Ավստրալիան, Ավստրիան, Բրազիլիան, Նոր Զելանդիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան: ԱՄՆ-ում, որը ռեկորդակիր է դարձել վարարկման դեպքերի քանակով, քաղաքացիների 15 տոկոսը ռեզուս-բացասական է:

Աղբյուրը՝ med.news.am