Լրահոս

11.04.2011 12:01


Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ–ի և իշխանությունների միջև արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին որոշակի պայմանավորվածություն կա»

Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ–ի և իշխանությունների միջև արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին որոշակի պայմանավորվածություն կա»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե կարծում է, որ  որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ–ի և իշխանությունների միջև՝ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու  մասին, և որ երկու կողմի համար էլ՝ թե՛ ՀՀԿ–ի, թե՛ ՀԱԿ–ի, շահեկան է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։

Պատասխանելով այն հարցին, թե արտահերթ ընտրությունների հաստակ պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ՝ նա ասել էր, թե դա տարբերակ է։

–Կողմերը շատ են ցույց տվել, որ կարող են իրենց քաղաքական պայմանավորվածությունն ի չիք դարձնել։ Այստեղ կարևորն այն է, որ  այս բանակցությունները  միջնորդավորված են ու եվրոպական կառույցների կողմից և պառլամենտական բառապաշարով ասած՝ իրար «քցելու» առումով, զուսպ կլինեն,–ասել  է նա։

Ռուբեն Հակոբյանի  խոսքերով՝ գրծնականում ցանկացած  պահի կարող են արտահերթ ընտրություններ լինել։

–Իսկապես քաղաքական պահանջների լեքսիկոնում ՀԱԿ–ը միշտ խոսել է արտահերթ ընտրությունների մասին և անպայման՝ առաջին հերթին նախագահական։ Եվ դա տրամաբանական է, քանի որ  նախագահականի կեղծիքների շնորհիվ այս ամենը տեղի  ունեցավ։ Երբ որևէ մեկն ասում էր՝ սկզբում պառլամենտական արտահերթ ընտրություն, հետո նախագահական, կեղծ ընդդիմություն էր դիտվում։ Այս պահին խոսքը ԱԺ արտահերթ ընտրությունների մասին է, որովհետև այս երկխոսությունը, իմ կարծիքով, գործարք է, և պետք է համապատասխանի  Սերժ Սարգսյանի  շահերին։ Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է այնքան զիջումների գնալ, որ  արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսք գնա։ Սա ուղղակի  ևս մեկ անգամ խոսում  է բացարձակապես սկզբուքներից հրաժարված, վերին նշաձողից հրաժարված  ընդդիմության մասին, որը  ինչ–որ  մանիպուլյացիաներով ուզում է ցույց տալ, որ  իր ճնշման շնորհիվ իշխանությունները կարող են գնալ ինչ–ինչ զիջումների։ Բայց զիջում չկա, փոխադրաձ շահ կա,–ասել  է նա։

Հարցին, թե Լևոն Տեր–Պետրոյսանի և Սերժ Սարգսյանի միջև նախագահական ընտրությունների վերաբերյալ  պայմանավորվածություն կա՞, Լևոն Տեր–Պետրոսյանը  առաջադրվելո՞ւ է  նախագահականին, թե՞ ոչ, Ռուբեն Հակոբյանը  պատասխանել է, թե  չգիտի՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ, բայց կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանը ճշգրիտ ձևակերպում է տվել այդ հարցին։

–Ինչքան շուտ հրաժարվեն «Լևոն Տեր-Պետրոսյան–նախագահ» կարգախոսից,  այնքան ավելի  առողջ զարգացումներ կլինեն մեր  հանրապետությունում,–ընդգծել է նա։

Հարցին, թե գործարքի հետևանքով հնարավո՞ր է, որ հաջորդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» չլինի, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է, թե կարծում է, որ քաղաքական դաշտը մինչ այդ այնքան կառողջանա, որ խորհրդարանում իրենք ներկայացված կլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը