Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին երկխոսության կոչ է արել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։
Միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր խախտող երկրի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք կողմ են Հունաստանի հետ խնդիրը լուծել երկխոսության միջոցվով՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Աքարը հույս է հայտնել, որ Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն՝ շեշտելով նաև որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։
«Պետք է իմանան, որ մեր ծովերը մեր կապույտ հայրենիքն են։ Ամեն կաթիլը թանկ է մեզ համար»,-ասել է թուրք պաշտոնյան։

Աղբյուրը՝ ermenihaber.am