Աշխարհ

13.08.2020 18:45


Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նմանվել է Քայլի Ջեներին․ օգտատերերը հիացած են

Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նմանվել է Քայլի Ջեներին․ օգտատերերը հիացած են

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նոր ու շքեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում` հետևորդներին ներկայանալով լիովին այլ կերպարում։ Լուսանկարում Հրուշը կարմիր կոստյում է հագել, կրում է կարմիր գլխարկ ու ակնոց։ Դիմահարդարը պարզապես հիացրել է իր հետևորդներին։

«Ձեզ դուր գալի՞ս է իմ նոր կերպարը»,-հարցրել է Աճեմյանը։

Դիմահարդարի հետևորդները հազարավոր մեկնաբանություններ են գրել` նշելով, որ անչափ հավանել են նրա նոր լուքը։

Որոշ օգտատերեր էլ դիմահարդարին այս կերպարում նմանեցրել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քայլի Ջեներին։

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը