Քանյե Ուեսթը հաստատել է Թրամփի փեսայի հետ գաղտնի հանդիպման լուրը. ԶԼՄ-ները շարունակում են կասկածել, որ նրա թեկնածության առաջադրումը Բայդենից ձայներ տանելու նպատակով է
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որն իր թեկնածությունն է առաջադրել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ գաղտնի հանդիպման լուրը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ուեսթն այս բացահայտումն արել է այն խոսակցությունների ֆոնին, որ իր առաջադրումն իրականում մտածված խաղ է, որի նպատակը Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենիցձայներ տանելն է:
Ռեփերի պատմելով՝ ինքն ու Քուշները, որը Թրամփի ավագ խորհրդականն է, հանդիպել են անցած շաբաթ Կոլորադոյում՝ խոսելով գրքերի մասին:
«Ես ցանկանում եմ ուղիղ եթերով հարցազրույց տալ The New York Times-ին իմ ու Ջարեդի հանդիպման մասին, որի ընթացքում մենք քննարկել ենք դոկտոր Կլոդ Անդերսոնի Powernomics գիրքը»,-գրել է Ուեսթը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ուեսթի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու սպոնտան որոշումը կարող է այլ քողարկված նպատակ ունենալ. այն է՝ դեմոկրատ Բայդենից ձայներ տանելը:
Երբ Forbes հանդեսը ռեփերի հետ հարցազրույցում նշել է, որ նա չի հասցրել բոլոր նահանգներում գրանցվել, որպեսզի ստանա 270 ընտրիչների ձայնն ու փաստացի չի կարող նախագահ դառնալ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այս ամենն արվում է մրցապայքարին խանգարելու համար, Ուեսթը պատասխանել է.«Չեմ պատրաստվում ձեզ հետ վիճել»:
Պարբերականը նաև պարզել է, որ Ուեսթն ու Քուշները մշտական կապի մեջ են ռեփերի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու հայտարարությունից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին:
Քանյե Ուեսթը հաստատել է Թրամփի փեսայի հետ գաղտնի հանդիպման լուրը. ԶԼՄ-ները շարունակում են կասկածել, որ նրա թեկնածության առաջադրումը Բայդենից ձայներ տանելու նպատակով է
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որն իր թեկնածությունն է առաջադրել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ գաղտնի հանդիպման լուրը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ուեսթն այս բացահայտումն արել է այն խոսակցությունների ֆոնին, որ իր առաջադրումն իրականում մտածված խաղ է, որի նպատակը Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենից ձայներ տանելն է:
Ռեփերի պատմելով՝ ինքն ու Քուշները, որը Թրամփի ավագ խորհրդականն է, հանդիպել են անցած շաբաթ Կոլորադոյում՝ խոսելով գրքերի մասին:
«Ես ցանկանում եմ ուղիղ եթերով հարցազրույց տալ The New York Times-ին իմ ու Ջարեդի հանդիպման մասին, որի ընթացքում մենք քննարկել ենք դոկտոր Կլոդ Անդերսոնի Powernomics գիրքը»,-գրել է Ուեսթը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ուեսթի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու սպոնտան որոշումը կարող է այլ քողարկված նպատակ ունենալ. այն է՝ դեմոկրատ Բայդենից ձայներ տանելը:
Երբ Forbes հանդեսը ռեփերի հետ հարցազրույցում նշել է, որ նա չի հասցրել բոլոր նահանգներում գրանցվել, որպեսզի ստանա 270 ընտրիչների ձայնն ու փաստացի չի կարող նախագահ դառնալ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այս ամենն արվում է մրցապայքարին խանգարելու համար, Ուեսթը պատասխանել է.«Չեմ պատրաստվում ձեզ հետ վիճել»:
Պարբերականը նաև պարզել է, որ Ուեսթն ու Քուշները մշտական կապի մեջ են ռեփերի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու հայտարարությունից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին:
Աղբյուրը՝ tert.am